Search
Close this search box.

Թnւրքшկшն հորդшների шրշшվшնքը Վեդիում. Օրդ ընկերnւթյnւնը որպես առաջամարտիկ

Օրդ անվանումը թուրքական Ordu բառի կրճատ տարբերակն է: Թուրքերենում Ordu-ուն մի քանի նշանակություն ունի՝ խանի նստավայր, ինչպես նաև քոչվոր ցեղախումբ և նրա կեցավայր:

Արդյոք պատահական է, որ հենց Օրդ անվանումով ընկերությունն է դիմել Արարատաի մարզի Վեդի համայնքում 62 հեկտար հանքավայր շահագործելու իրավունք ստանալու համար, որտեղից արդյունահավող հումքը պետք է օգտագործվի ցեմենտի արտադրության մեջ: Ինչպես ասում են, ոչ մի պատահական բան այս կյանքում չկա, ամեն ինչ օրինաչափ է:

Օրդ ընկերությունը ցանկանում է ցեմենտի հումքի հանքավայր շահագործել մի վայրում, որտեղ հազարավոր հայ գյուղացիներ զբաղված են հողի մշակմամբ: Հանքավայրից ընդամենը 700 մետր հեռավորության վրա գտնվում են ծիրանի և այլ մրգերի այգիներ:

Արարատի մարզում ջրի սակավություն կա, և մարդիկ նույնիսկ իրենց հողերը չեն կարողանում ոռոգել: Իսկ նոր ցեմենտի գործարանը հսկայական ջրի անհրաժեշտություն ունի` ջուրը վերցվելու է այն նույն աղբյուրներից, որոնցից օգտվում են գյուղացիները:

Ստացվելու է, որ մի կողմից հանքավայրի փոշին մյուս կողմից ջրի բացակայությունը չորացնելու են հայ գյուղացիների այգիներն ու դաշտերը: Տասնամյակների ընթացքում ստեղծված գյուղատնտեսական տարածքները ոչնչացվելու են, գյուղացիները զրկվելով աշխատանքից ու եկամտի աղբյուրից՝ հեռանալու են այդ տարածքներից, արդյունքում մնալու է տափաստան, իսկական քոչվոր հորդաների բնակավայր, որ ոչխար ու ուղտ պահեն և բազմանան:

Ordu անվանման հետ համընկնումը հուշում է, որ գործարանի կառուցման նախագծի հետևում կանգնած է թուրքական կապիտալը: Լրագրողների հացերն էլ նոր գործարանի թուրքական կապիտալի մասով Վեդիիում մնաց անպատասխան․ Հայաստանում ցեմենտի առաջարկի խնդիր չկա, եղած պահանջարկը բավարարվում է եղած հզորություններով, իսկ եթե ինչ-որ պակաս էլ կա, ապա լրացվում է հարևան Իրանից իրականացվող ներկրումների հաշվին: Հայաստանում Փաշինյանի ու նրա իշխանության կողմից փչվող շինարարական փուչիկը ուր որ է տրաքելու է, և ցեմենտի պահանջարկ կարող է ընդհանրապես չլինել: Բայց թուրքական կապիտալի խնդիրը Հայաստանում գործարան կառուցելը չէ, այլ դրա անվան տակ Հայաստանի տնտեսության միակ քիչ թե շատ կայուն ճյուղը`գյուղատնտեսությունը ոչնչացնելն Է:

Հայաստանում ամենամեծ զբաղվածությունը ապահովում է գյուղատնտեսությունը, այն նաև ապահովում է երկրի պարենային անվտանգությունը: Կարող ենք մտածել, որ թուրքական հորդաները հող են նախապատրաստում Հայաստանի տնտեսության այդ կարևոր ճյուղը ոչնչացնելու համար, մանավան որ Արարատի մարզը մի կողմից սահմանակից է Թուրքիային, մյուս կողմից՝ Ադրբեջանին:

Ոչնչացնելով մարզի տնտեսությունը, և այն զրկելով իր բնակիչներից, Թուրքիան հիմք է ստեղծում Հայաստանի ոչնչացման համար: Ի տարբերություն Փաշինյանի, թուրքերը սիրում են «երկար խաղալ»,  իրենց ծրագրերը պլանավորել երկարաժամկետ հեռանկարի համար:

Արարատի մարզի բնակիչները գիտակցաբար կամ գուցե նաև ենթագիտակցաբար դեմ են այդ ծրագիր իրականացմանը, զգալով և հասկանալով, որ դրա հետևում կա թուրքական ծրագիր, իրենց՝ իրենց բնակավայրից հեռացնելու, իրենց հայրենիքը թուրքացնելու:

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ ենթադրյալ այս թուրքական ծրագրի դեմ է հանդես գալիս նաև Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ով ժամանակին ժրաջանորեն ծառայում էր շատերի կարծիքով փաշինյանական թուրքահպատակ իշխանությանը, իսկ հիմա էստաֆետը փոխանցել է հարազատ որդուն:

Հնարավոր չէ առանձին վերցված Վեդիում կամ Արարատի մարզում կանխել թուրքական հորդաների առաջխաղացումը, քանի դեռ շատերի կարծիքով թուրքական պահանջներ կատարողների կեցավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր հրապարակում:

Ինչպես նախկին մարզպետը, այնպես էլ հայ հասարակությունը պետք է ի վերջո հասկանան, որ առանձին վերցված համայնքի կամ մարզի փրկություն հնարավոր չէ, երբ կործանվում է ամբողջական հայրենիքը: Իհարկե պետք է և անհրաժեշտ է պայքարել թուրքական հորդաների Արարատ և Վեդի արշավանքի դեմ, բայց պետք է չմոռանալ, որ դրա գլաբալ հաջողության կարելի է հասնել միայն երկրի ազատագրման դեպքում:

ArmLife.am