Search
Close this search box.

Ում հաշվին են ՀՀ վարչապետի երեխաների Եվրոպա կատարած այցերը. պարզաբանում

Վարչապետի ընտանիքի սպասարկումն օրենքով նախատեսված է, ինչպես նախատեսված է նաեւ պետական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետի ընտանիքի անդամները վարչապետի հետ հաճախ պետական օդանավով մեկնում են արտերկիր:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի երեխաների էքսկուրսիան եւ վոյաժները բյուջեի հաշվի՞ն է կազմակերպվում, օրինակ, Եվրխորհրդարան, Արմենակ Խաչատրյանը բացասական պատասխան տվեց:

Իսկ ինչպե՞ս են նրանք հասել Եվրախորհրդարան, հրցին էլ արձագանքեց. «Կոնկրետ այդ հարցի մասին ես չգիտեմ, որովհետեւ անձամբ ես կոնկրետ այդ հարցով չեմ զբաղվել, բայց ամենայն հավանականությամբ, ձեր հարցի պատասխանն է՝ ոչ»:

Դիտարկմանը, որ ստցվում է, որ յուրաքանչյուր ոք պետական ինքնաթիռով կարող է գնալ Բրյուսելը կամ Լոնդոնը տեսնել, նա ասաց. «Վարչապետի ընտանիքի սպասարկումն օրենքով նախատեսված է, ինչպես նախատեսված է նաեւ պետական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը: Վարչապետը, օրինակ, եթե որոշում է կայցրել այդ այցին գնալ իր ընտանիքի անդամներից որեւէ մեկի հետ, ու գնացել է, այստեղ ես չեմ հասկանում հարցը»: