Search
Close this search box.

Նելլիի 9-ամյա որդին uպшնվել է տատիկի գրկում` թշնшմnւ ռմբшկոծությшն ժամանակ

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախյան ցեղասպանությունից փրկված ամեն մի ընտանիքի պատմություն ուղղակի կատաստրոֆա է՝ մարդկային մեծ ողբերգություն։

Նելլիի ընտանիքը հիմա Էջմիածնում է, մի տան մեջ 20 հոգով են, այս տանը Նելլիի ընտանիքը ժամանակավոր է եւ շուտով նոր տանիք պիտի փնտրեն։ Նելլին ինձ չի դիմել, ինձ Նելլիի համար դիմել է նրա բարեկամուհին ու պատմել է, որ Նելլիի 9-ամյա բալիկը սպանվել է ռմբակոծության ժամանակ՝ իր տատիկի գրկում, սպանվել է տատիկի հետ, երբ թուրքը ցեմենտաքանդիչ հռթիռով ռմբակոծել է նկուղը, որտեղ իրենք էին։ 

Այս ընտանիքը շատ բանի կարիք ունի, բայց առաջնահերթ պետք են ներքնակներ, վերմակներ, բարձեր, անկողնային պարագաներ։ 

Վստահ եմ՝ այս ընտանիքին մենակ չենք թողնի, Նելլին երկու աղջիկ էլ ունի, որոնց օգնեք է պետք։
Ովքեր կցանկանան օգնել այս ընտանիքին, կարող են զանգահարել
093360918, 093356595 հեռախոսահամարներով»։