Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին պաշտոնյաներից

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող Արցախի նախկին նախագահներին` Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

ԿԽՄԿ աշխատակիցները հանդիպել են նաև Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, ինչպես նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

«Աշխատակիցները հոկտեմբերի 20–ին առանձնազրույցներ են ունեցել այս անձանց հետ, հնարավորություն է տրվել ընտանիքների հետ կապ հաստատել»,– նշեց Ամատունին:
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի