Search
Close this search box.

Արդյոք հայեր եղել են կործանված ինքնաթիռում

Իրանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել Իսֆահանի նահանգում կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիների եւ հայերի առկայությունը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նշենք, որ Իրանում օդանավ է վթարի ենթարկվել, որում 60 մարդ է եղել: Նախնական տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում Սեմիրոմ քաղաքից ոչ հեռու: Ներկայումս պարզվում են օդանավի վթարի պատճառները: