Search
Close this search box.

Ապարանի համայնքի ղեկավարի ուղերձը

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի’ հայրենակիցներ,
Հայրենական պատերազմի հարգելի վետերաններ,
արցախյան ազատամարտի մասնակիցներ,
մարտնչող ու անկոտրում ոգով ապարանցիներ,
շնորհավորում եմ մայիսի 9-ի Հաղթանակի առթիվ: Այն ձեռք է բերվել մեր մարտնչողների անձնվիրության ու սխրանքի, բազմաթիվ զրկանքների ու դժվարությունների դիմակայելու շնորհիվ և մեր շատ ու շատ հերոսների կյանքի գնով:

Այդ օրերին հայ ժողովուրդը թշնամուց պաշտպանում էր իր տունն ու հայրենիքը, խաղաղ ու ստեղծարար աշխատանքով ապրելու և արարելու իր իրավունքը:
ՄԵՐ ՄԵԾ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ։