Search
Close this search box.

Մահացել է Եվրոպայի չեմպիոն 23-ամյա Տատյանա Գոլոսեևան

Ռուս սուսերամարտուհի Տատյանա Գոլոսեևան մահացել է 23 տարեկանում, տեղեկացնում է Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն։ Նշվում է միայն, որ մահը հանկարծակի է վրա հասել:

Հիշեցնենք, որ 2012 թվականին Տատյանան դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն (արծաթե մեդալակիր), 2015-ին թիմային պայքարում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

2015 թվականին նա ստացել է սպորտի վարպետի կոչում: