Search
Close this search box.

Կռվի են դուրս եկել Մեծ Բրիտանիայի վարչապետի և արտգործնախարարի կատուները

Այսօր Բրիտանիայի ամենահայտնի փողոցներից մեկում` Դաունինգ սթրիթ 10-ում, Բրիտանական թագավորության առաջին կատուների միջև գձվռտոց է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը`Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կատուն` Լարին, կռվել է արտաքին գործերի նախարարի կատվի`Փալմերսթոնի հետ:

Լարիի պատռված վզկապն ու մորթու կտորները մնացել են «մարտի դաշտում», որի պատճառով էլ բրիտանացի լրագրողները հաղթող ճանաչել են Փալմերսթոնին։

Հաղորդվում է, որ սա առաջին դեպքը չէ, որ Լարին մենամարտի է բռնվում կատուների հետ. հայտնի է, որ նա հարևանների հետ մշտապես վատ հարաբերությունների մեջ է լինում:

Նշենք, որ Լարին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ամենասիրելի կատուն է եղել: Դևվիդ Քեմերոնը հրաժարականից առաջ լուսանկար էր հրապարակել կատվի հետ` ցույց տալու համար իր սերը կենդանու նկատմամբ:

«Ցավոք, չեմ կարող Լարիին էլ հետս տանել, նա պատկանում է նստավայրին, և անձնակազմը շատ է սիրում նրան, ինչպես ես»,- ասել է Քեմերոնը: