Search
Close this search box.

Հիմա շաբաթ կիրակի է, թողեք մեր հանգիստը վայելենք. ԵՊՀ ռեկտորը միջադեպի մասին

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը տեղյակ չէ փետրվարի 16-ին ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանի ծեծվելու դեպքի մանրամասներին: NEWS.am-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտորն ասաց, որ հանգստյան օրեր են այժմ, ինքը մանրամասներ չգիտի, երկուշաբթի նոր միայն կիմանա: «Երբ որ իմանանք հստակ, թե ինչ է եղել, համապատասխան հետեւություններ կանենք: Հիմա շաբաթ կիրակի է, թողեք մեր հանգիստը վայելենք»,-զայրացած ասաց ԵՊՀ ռեկտորը՝ հավելելով, որ եթե պարզվի, որ մեղավոր է փոխդեկանը, համարժեք քայլեր կարվեն:

Ինքը՝ ռոմանոգերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում:

Ծեծի ենթարկված փոխդեկանը մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի որդին է, ով եւս մարզական մեկնաբան է:

Հիծեցնենք որ Երեւանի պետական համալսարանում ծեծի է ենթարկվել ռոմանո-գերմանական ֆակուլտետի փոխդեկան 37-ամյա Գեւորգ Բարսեղյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ, պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, նրա հարազատներն էլ եկել փոխդեկանին հորդորել են նման պահվածք չցուցաբերել, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքի:

Ոստիկանությունն այս առնչությամբ հայտնել է, որ փետրվարի 16-ին, ժամը 20.30-ին հաղորդում է ստացվել ԵՊՀ Ռոմանոգերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանի կողմից, որ նույն օրը ժամը 16-ի սահմաններում ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի 5-րդ հարկի միջանցքում, իրեն անծանոթ երիտասարդներ անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում քաշքշել են՝ պատճառելով ֆիզիկական ցավ: