Search
Close this search box.

Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք մտավորականները դատապարտվեցին ցմահ ազատազրկման

Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին բազմիցս իրենց հրապարակումներում անդրադարձած Մեհմեդ եւ Ալթան եղբայրները դատապարտվել են ցմահ ազատազրկման, հայտնում է News.am-ը՝ հղում անելով Cumhuriyet-ին։

Դատարանը Ալթան եղբայրներին ու կին լրագրող Նազլը Ըլըջաքին եւ եւս 3 լրագրողի մեղավոր է ճանաչել 2016–ի ռազմական հեղաշրջման մասին իմանալու եւ դրանում դերակատարում ստանձնելու մեջ։

Իր վերջին խոսքում Ահմեդ Ալթանն ասել է. «Ես իմ քաղաքական հայացքների համար 100 անգամ դատապարտվել եմ, սակայն առաջին անգամ եմ սահմանադրական հանցանք գործող դատարանի առջեւ կանգնած։ Թուրքիայի հանրապետության պատմության մեջ նման դեպք չի եղել»։