Search
Close this search box.

Նոր տեղեկություններ. Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են կրակը շփման գծի երկայնքով, նաեւ ձեռնարկում են դիրքային առաջխաղացման փորձեր

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Այս մասին հաղորդում է Պաշտպանության բանակը:

Ըստ գերատեսչության՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաեւ դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել եւ հետեւել միայն պաշտոնական աղբյուրներին։