Search
Close this search box.

Քվեների լվացման գործընթացը սկսվել է․ լվացքի մեքենաներ են բաժանում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախաձեռնությամբ՝ վարչական շրջանի «բազմազավակ, երիտասարդ և այլ խմբերին պատկանող ընտանիքներին աջակցություն» ծրագրի շրջանակներում՝ ըստ կարիքի համալիր գնահատման արդյունքում, վարչական շրջանի աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվեց կենցաղային տեխնիկա և կահույք։

Այստեղ հարց է առաջանում, ինչու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը հենց ընտրության շեմին որոշեց լվացքի մեքենա բաժանել․ ժամանակին, օրինակ, ընտրության նախաշեմին,  կարիքավոր կամ բազմազավակ ընտանիքներին մուրաբա ու ջեմ էին բաժանում, և հասկանալի էր, որ մուրաբայի ու  ջեմի մարդասիրության տակ  թաքնված էր քվե, հիմա կարելի էր կարիքավոր ընտանքներին աջակցել մի 10 օր հետո, կարծում եմ նրանք կսպասեին և դա կխրախուսվեր, բայց ոչ, թաղապետարանում որոշել են անխնա լվացքի մեքենա բաժանել ընտրությունից մի քանի օր առաջ, իսկ լվացքի մեքենայի  մարդասիրության հետևում կարելի է երնթադրել, որ թաքնված է մի ողջ ընտանիքի քվե, կոնկրետ ու հասցեական․ այնպես որ, քվեների լվացման գործընթացը սկսվել է։