Search
Close this search box.

Ինչու են «կպել» Ծառուկյանի սրբություններին՝ 90 ամյա մորը, ավելի տարիքով հորը, նրանց կանչելով հարցաքննության

ԲՀԿ նախագահ և հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի դեմ քերական գործեր են հարուցվել ապօրինի հարստացան հոդվածներով: Կասկածից վեր է, որ այդ քրեական գործերը հարուցվել են վերին իշխանության հրահանգով, նպատակն էլ է պարզ`ունեզրկել Ծառուկյանին․ ըստ երևույթին Փաշինյանն ուզում է, որ Ծառուկյանը մուծվի իրեն, տարիներով իր ստեղծածը տա իրեն: Իշխանության տրամաբանությամբ, եթե Ծառուկյանը փող ունի, անշարժ գույք, կամ այլ ունեցվածք, դա ապօրինի է, եթե նա այդ ունեցվածքը հանձնի իրենց, դա միանգամից կդառնա օրինական:

Մինչև այն պահը, քանի դեռ դատախազությունը, քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն դատարանները ենթարկվում են վերին իշխանությանը, կատարում նրա հրահանգները, ապա, այսպես ասած «հրեշը» փորձելու է կուլ տալ իր զոհերին, ամբողջությամբ կամ մասսամբ, նայած ինչպես կստացվի:

Ծառուկայնը լրագրողների հետ զրույցում տարակուսանք է հայտնում, թե ինչպես կարող է մի իրավիճակում, երբ երկիրը վտանգի տակ է, պատերազմը անխուսափելի, 120 հազար մեր հայրենակիցներ, որոնցից 30 հազարը երեխաներ, նաև հղի կանայք, ծերեր, հիվանդներ, հաշմանդամներ, այս վիճակում տառապում են Արցախում, իշխանություը փոխանակ այդ հարցերով զբաղվի, զբաղված է Ծառուկյանի ունեցվածքի ծագման աղբյուրները ստուգելով:

Ծառուկյանը անկեղծորեն չի հասկանում, թե ինչ է նշանակում ապօրին հարստացում, որովհետև ինքը իր ընտանիքի անդամները 1989 թվականից աշխատել են, ներդրումներ են արել, գործարաններ կառուցել, արտադրել և արտահանել, եկամուտ ստացել, բարեգործությամբ զբաղվել: Ինչպես կարող է աշխատանքով ստեղծված արդյունքը ապօրինի լինել, կամ ով ու ինչպես պետք է որոշի դրա օրինական կամ ապօրինի լինելը, ինչ չափանիշով:

Ծառուկյանը կյանքի հսկայական փորձ ունի, տարիների ընթացքում շփվել է տարբեր կարգի մարդկանց հետ․ կան մարդիկ ովքեր կախվածություն ունեն ծխախոտից, ոմանք խմիչքից, որոշները թմրամիջոցներից, մարդիկ էլ կան, որ հոգեբանական կախվածություն ունեն խաղատներից, շահումով խաղերից: Դրանք իհարկե կարող են կործանարար լինել մարդու, նրա ընտանիքի և շատ դեպքերում շրջապատի համար: Բայց դրանք չեն կարող բերել համազգային աղետների:

Փաշինյանն ու իր իշխանությունը հոգեբանական կախվածություն ունեն փողից, երբ Փաշինյանը որևէ հարուստ մարդ է տեսնում, մտածում է, որ այդ ունեցվածքը պետք է լինի իրենը, ինքը պետք է տիրանա այդ ունեցվածքին: Ասում են, Փաշինյանի մոտ այդ ցանկությունը նոր չէ, ձևավորվել է տարիների ընթացքում, ուղղակի նախկինում նա չէր կարող հագուրդ տալ իր ցանկություններին:

Հիմա, երբ նա օժտված է իշխանությամբ, նա բացահայտորեն հայտարարում է, որ երկրի ամբողջ ունեցվածքն ապօրինի է, և ինքը պետք է տիրանա այդ հարստությանը: Նույնիսկ նրանք, ովքեր միամտաբար կարծում են, որ Ծառուկյանին, կամ մեկ ուրիշի կուլ տալով, Փաշինյանի իշխանությունը կկշտանա՝ չարաչար սխալվում են, որովհետև զոհ կարող են գնալ բոլորը:

Շատերը միամտաբար հարցնում են, որ եթե Փաշինյանը խնդիր ունի Ծառուկյանի հետ, թող նրան անհանգստացնի, ինչու է կպնում Ծառուկյանի սրբություններին՝ 90 ամյա մորը, նրանից էլ ավելի տարքով հորը, նրանց ստիպողաբար տանելով քննչական մարմիններ՝ հարցաքննության: Մինչդեռ, կպնելով Ծառուկյանի ընտանիքին, Փաշինյանի իշխանությունը կարող է ստիպել, որ Ծառուկյանը ավելի շատ փող տա, ավելի շատ ունեցվածք, որ ազատի իր հարազատներին հետապնդումներից: Ուրիշ բացատրություն չկա:

Հասարակությունը պետք է գա ընդհանրական գիտակցության, որ այս իշխանության ուժը մեր պառակտվածությունն է, ինքը ուժ ու համարձակություն է ստանում դրանից, և ընդհակառակը, մի փոքր դիմադրության հանդիպելիս՝ նա դառնում է փիսիկ, և թաքնվում նկուղում, բունկերում, զուգարանում, էական չէ: Հայ հասարակությունը կամաց, բայց հաստատակամ գալիս է այն գիտակցման, որ այս իշխանության ախորժակը բավարարելը ինքնակործանման ճանապարհ է: Որքան շուտ գանք այդ գիտակցման, այնքան լավ:

Armlife.am