Search
Close this search box.

Սիրելի արցախցիներ՝ եկել է սթափվելու և գիտակից գտնվելու պահը. Արշավիր Ղարամյան

Արցախը արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Սիրելի արցախցիներ՝ եկել է սթափվելու և գիտակից գտնվելու պահը՝ լինել զգոն,խոհեմ և չտրվել ավելորդ հույզերին ու էմոցիաներին…

Ընդամենը մեկ օր առաջ նախազգուշացրել էի, որ Արցախը գտնվում է քաոսի նախաշեմին, իսկ այսօր Արցախը արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս, որն էլ հղի է անկանխատեսելի զարգացումներով ռւ անկարգություններով՝ ընդհուպ մինչև տարբեր խմբավորումների միջև արյունալի բախումների…»,- գրել է նա: