Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար. Ռուբեն Վարդանյանը` Արայիկ Հարությունյանին

Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար:

Ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ Հակոբավանքից տեսաուղերձով դիմելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին․

«Արայիկ Հարությունյանը, ով այսօր կրում է ամենամեծ պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար, վաղ, թե ուշ ստիպված է լինելու պատասխանել իրեն ուղղված բոլոր հարցերին։

6 ամիս առաջ, երբ լքեցի պաշտոնը, ասացի՝ եթե իսկապես նախագահը պատրաստ է պայքարել, պատրաստ է դառնալ առաջնորդ և գլխավոր հրամանատար, մենք բոլորս պետք է կանգնենք նրա կողքին։ Ցավոք սրտի, Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ոչ հրամանատար»,- ասել է Վարդանյանը։