Search
Close this search box.

Արցախի հարցի լուծումը մեկ հասցե ունի՝ Երեւան, իշխանափոխություն. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էմոցիոնալ ֆիգնյա
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը շարքային էմոցիոնալ ֆասթֆուդ էր։
ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Անվտանգության խորհուրդը կարող էր ընդունել պարտադիր իրավական ուժ ունեցող բանաձեւ եւ 24 ժամում Ադրբեjանից կմնար միայն թուրքական կամուֆլյաժը։

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դա չարեց։
Ինչպես ԵՄ-ն չխզեց, կամ՝ առնվազն չսպառնաց խզել Բաքվի հետ էներգետիկ պայմանագրերը։
Արեւմուտքը, երբ ուզում է, պատժելու բոլոր կլասիկ գործիքները ունի՝
բրիտանական Challenger տանկերը վկա։

Իսկ երբ չի ուզում՝ լայն աուդիտորիային կերակրում է Ռաջ Կապուրի «Վիծիկ դանայով», ինչպես տեղի ունեցավ երեկ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Իսկ Արցախի հարցի լուծումը մեկ հասցե ունի՝ Երեւան, իշխանափոխություն։
Մնացածը՝ էմոցիոնալ ֆիգնյա է։