Search
Close this search box.

Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը արտագաղթն է, իսկ իշխանությունը հպարտանում է Համահայկական խաղերի մասնակիցների քանակով

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Իշխանությունները հպարտանում են, որ Համահայկական խաղերին աննախադեպ թվով երկրներից ու քաղաքներից թիմեր են եկել։

Իհարկե ողջունելի են սփյուռքի համախմբմանն ուղղված միջոցառումները, բայց սա խոսում է մի բանի մասին՝ տարեցտարի սփյուռքը մեծանում է, ստեղծում նոր համայնքներ՝ դրանով ավելի կտրվելով Հայաստանից։

Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը։
2022թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի բնակչության թիվը 2,6 մլն է։