Search
Close this search box.

«Ապրելու Երկիր»-ը հրավիրում է Երևանի տրանսպորտային մեծ օղակի հայեցակարգի շնորհանդեսին

«Ապրելու Երկիր»-ը հրավիրում է Երևանի տրանսպորտային մեծ օղակի հայեցակարգի շնորհանդեսին
Երևանի խցանումների հիմնախնդրի լուծումը համակարգային մոտեցումն է, ռազմավարությունն ու արդյունավետ մեթոդների ներդնումը։

Սիրելի հայրենակիցներ, օգոստոսի 8 -ին՝ ժամը 18:00-ին, հրավիրում ենք Երևանի տրանսպորտային մեծ օղակի հայեցակարգի շնորհանդեսին։

Նոր ճանապարհն իրենից ենթադրում է Սարալանջի փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհների ընդլայնում, կամուրջների, էստակադաների կառուցում, լուսացույցներով չկարգավորվող, Երևանի 2-րդ տրանսպորտային օղակի իրականացում։

Շնորհանդեսին մանրամասն կծանոթանաք ճանապարհի առավելություններին, հնարավորություն կունենանք ուղղելու ձեր հարցերն ու անելու ձեր դիտարկումները։
Միջոցառման մուտքն ազատ է։

Հասցե՝ DoubleTree by Hilton Yerevan հյուրանոց (Գրիգոր Լուսավորիչ 4/2, Միլանո սրահ, 3- րդ հարկ)։