Search
Close this search box.

Մանե Թանդիլյանը արցախի պատվիրակության հրավերով ներկա է եղել Համահայկական խաղերի բացմանը ևգրառում կատարել

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Համահայկական խաղերին Արցախի պատվիրակությունը մասնակցում է շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած փոքրաթիվ քանակի մարզիկներով, որոնց հրավերով ներկա եմ խաղերի բացման արարողությանը։
Մարզադաշտում գտնվող աշխարհասփյուռ հայությունը իր բացառիկ միասնական աջակցությունը ցուցաբերեց արցախցի մարզիկներին։
Մենք միշտ ձեր կողքին ենք, սիրելի արցախցիներ։