Search
Close this search box.

Արցախից հայտարարում են՝ «Կարմիր խաչի Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել»

«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

«Մնացած բոլոր դեպքերում դա ինտեգրացիայի պարտադրման հերթական քայլը կլինի…», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ Լաչինի միջանցքը դեկտեմբերից փակած Բաքուն առաջարկում է Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին՝ միաժամանակ հայտարարելով, որ «հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը»։