Search
Close this search box.

ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը՝ հիվանդ արցախցու մասին

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ռեպորտաժը, որը Երևանում բուժում ստացող ստեփանակերտցի օնկոլոգիական հիվանդի մասին է:

Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս է հասցնում բնակչությանը։ Twitter-իր միկրոբլոկում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը և վերահրապարակել Euronews-ի ռեպորտաժը, որը պատմում է քաղցկեղով հիվանդ Ստեփանակերտի բնակիչ Վաչիկ Բաբաջանյանի մասին, որը բուժվում է Երևանում։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի և անմարդկային շրջափակումը անդառնալի վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այս ամենի հետևում կանգնած է 120 հազար մարդու իրական պատմություններ, ինչպիսին սա է։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից ու իր սիրած մարդկանցից զրկվելու ցավից», – գրել է Բադալյանը։

Euronews-ի ռեպորտաժում Ստեփանակերտի` քաղցկեղով հիվանդ բնակիչն ասում է, որ ինքը չի մտածում իր հիվանդության մասին, ինքը չի վախենում մահից: Վախենում է կարոտել իր տունը։