Search
Close this search box.

Անհետ կորածների ծնողները հանդիպում են Ալեն Սիմոնյանի հետ

Այս պահին անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ մանրամասներ չհայտնելով։

Հիշեցնենք, որ այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց և ուղևորվել Ազգային Ժողով։

Անհետ կորած զինվորների ծնողները դժգոհ են պետական կառույցներից։ Նրանք ցանկանում են նաև պարզել, արդյոք զոհվածների ԴՆԹ–ները ճիշտ են, թե՝ ոչ։