Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև օրս հորիցս լուր չունենք, միայն գիտենք, որ հուլիսի 29-ին Բաքվի հիվանդանոցներից մեկում է եղել

Ադրբեջանի կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում է տեսազանգ հոր հետ։ Վերան այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ։

«Պահանջում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից` հորս հետ տեսազանգ ապահովել, որպեսզի իմանամ, թե ֆիզիկապես ինչ վիճակում է հայրս։ Ասում են, որ կարող ենք բանավոր խոսք փոխանցել, բայց մեր ընտանիքից որևէ մեկը բանավոր փոխանցելու ոչինչ չունի։ Ինձ պետք է տեսնել, թե ինչ վիճակում է հայրս, գուցե կոմայի մեջ է, կամ այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ, դրա համար տեսազանգ չեն ապահովում»,– նշեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը։

Նշենք՝ Լաչինի միջանցքում Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։