Search
Close this search box.

«Երկիր ծիրանի»-ի համար ուշքս չի գնում, բայց ակցիայի համար ես իրենց ցավն էլ տանեմ». Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի քանի մեկնաբանություն կարդացի այսօրվա միջադեպի կապակցությամբ ու հասկացա, որ հոդվածս ստիպված եմ շարունակել։ «Երկիր ծիրանիին» քննադատող իմ հարգելի բարեկամներ, գուցե ավելի պա՞րզ ասեք՝ ինչ վատ բան են արել այդ աղջիկները, որ բերում հավասարեցնում եք էն տականքներին։ Ի՞նչ անաչառություն, էդ ինչ եք ասում։ Շոու՛ է, ի՛նչ է, ինչ անուն ուզում եք դրեք՝ ԼԱ՛Վ ԵՆ ԱՐԵԼ։ Ժողովրդի բողոքը իրեղեն ապացույցով տեղ են հասցրել։ Իբր ի՞նչ եք խոսում, չեմ հասկանում։ Երեւի շատերիդ դուր է գալիս, հա՞, որ Ազգային ժողովում «քաղաքակիրթ» անդորր է տիրում։ Շարմազանովն ուշաթափվում է բոլոր այսպես կոչված ընդդիմադիրների համար, էս «ընդդիմադիրները» հարգում են պանիմայեշ էս հանցագործներին ու ջան են ասում, ջան լսում։ Ձեզ դա՞ է հաճելի։
Երկիր ծիրանիի համար ուշքս չի գնում, բայց էսօրվա ակցիայի համար ես իրենց ցավն էլ տանեմ։
Ու մի հատ էլ կրկնեմ՝ ԼԱ՛Վ ԵՆ ԱՐԵԼ։ Հանրապետական ոչնչությունների աչքն էլ են հանել։ Քի՛չ են արել։