Search
Close this search box.

Ամենադաժան բաներից մեկը, որ շուտով ու մեծ ծավալով կատարվելու է

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․
Ամենադաժան բաներից մեկը, որ սկսվել ու շուտով մեծ ծավալով կատարվելու է, այն է, որ Ադրբեջանի կանխամտածված գործողությունների արդյուքնում մարդիկ հրաժարվելու են իրենց կենսագրությունից, իրենց անցյալից, իրենց մասնակցությունից Արցախյան ազգային-ազատագրական պայքարում։

Ընդ որում խոսքը գնում է իրական մասնակիցների մասին, քանի որ մնացել են անպաշտպան Ադրբեջանական պետության դեմ, մնացել են մեն մենակ, ու չկա ոչ մի պետություն, անգամ կառույց որ իրենց պաշտպանի, իրենց տեր կանգնի…

P.s Ընդ որում, ոչ թե պետության, այլ հենց կառույցների մակարդակով դա հնարավոր է շատ արդյունավետ իրականացնել՝ մի քանի թիրախային հարված իրենց անձնական ու ցավոտ տեղերին, ու հենց իրենք կառաջարկեն մեկընդմիշտ այս ազատամարտիկների որսի հարցը փակել…