Search
Close this search box.

«Հայաստան վերադառնալու համար ստիպված էի ինքնաթիռ հայթայթել». Տոնոյան

«Որտե՞ղ եք եղել պատերազմի նախօրեին, սեպտեմբերի 25-27-ին, որովհետև դրա մասով էլ հազարումի խոսակցություն կա». դիմելով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, հարցրեց ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«2020 թվականի սեպտեմբերի 25-ին գործուղված եմ եղել ՌԴ՝ զորավարժությունների: 25-26-ի երեկոյան գտնվել եմ Եվրոմիության և ՆԱՏՕ անդամ երկրում, նորից գործուղման շրջանակներում՝ սպառազինման և ռազական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով: 26-ի երեկոյան մինչև պատերազմի սկիզբը գտնվել եմ օդանավում, շարունակում էի իմ գործուղումը դեպի կենտրոնասիական երկիր, ընդորում ՀԱՊԿ երկրների շրջանակներում, որտեղ պետք է շարունակվեին բանակցությունները: Վայրէջքի պահին՝ 27-ի առավոտյան, ԳՇ պետից անմիջապես տեղեկացել եմ պաերազմի մասին: Ստիպված էի ինքնաթիռ հայթայթել, որպեսզի կարողանամ վերադանամ Հայաստան: Դա ևս խոչընդոտներ առաջացրեց: Ստիպված վերադարձել եմ Վրաստանով»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, փակ նսիտի ժամանակ կմանրամասնի, թե ինչու էր «ստիպված»:

«Սեպտեմբերի 28-ի առավոտյան ժամը 4-ին եղել եմ Երևանում, որից որոշ ժամանակ հետո թույլտվություն ստացել եմ վարչապետից և մեկնել եմ մարտական գործողությունների իրականացման վայր»,- ասաց Տոնոյանը: