Search
Close this search box.

Նույնիսկ մեքենաներն են բոյկոտում այս իշխանությանը

Արդեն երկու շաբաթ սոցիալական ցանցերում և տարբեր լրատվական հարթակներում երևանցիները ահազանգում են, որ քաղաքային իշխանությունների անգործության արդյունքում Երևանը վերածվել է մի մեծ աղբանոցի`կուտակված աղբը չի տեղափոխվում աղբավայր, կուտակվելով ստեղծում հակասանիտարական միջավայր:

Ավինյանը և տարբեր իշխանություններին իր ծառայությունները հավերժ մատուցող Կամո Արեյանը այսպես ասած լոլոներ են կարդում աղբահան մեքենաների անսարքության մասին: Ստացվում է, որ մեղավորը ոչ թե Տիգրան Ավինյանն ու Կամո Արեյանն են, ովքեր քաղաքային տնտեսություն կառավարելուց հեռու են մի քանի լուսնային տարով, այլ մեքենաները. նրանք առանց Ավինյանի և Արեյանի հետ համաձայնեցնելու փչանում են:

Գուցե մեքենաները հատուկ իրար հետ պայմանավորվել են և բոյկոտում են սրանց, ասում են՝ քանի դուք եք Երևանը կաավարում, մենք չենք աշխատելու: Իսկ որն է ստեղծված իրավիճակի իրական պատճառը:

Պետք է հասկանալ, որ հնարավոր չէ ապիկար իշխանություն լինի ամբողջ երկրի մակարդակով, իսկ մեկ առանձին քաղաքում, առավել ևս այդ երկրի մայրաքաղաքում՝ լավ լինի:

Հնարավոր չէ ապօրինի մեթոդներով իշխանություն բռնազավթել, միևնույն ժամանակ սպասել, որ նորմալ կառավարում կլինի, թեկուզ քաղաքային իշխանության մակարդակում:

Դա նույնն է, որ հանցագործից սպասես բարեկրթություն, մարդասպանից մարդասիրություն, իսկ անբարոյից բայոյականության դսևորում:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Երևանում իշխանության են հայտնվել մարդիք, ովքեր մեծ առումով չունեն մարդկային և մասնագիտական որակներ՝ երկիր և քաղաք կառավարելու, հանրային նշանակության հարցեր լուծելու համար: Այս մարդկանց միակ մտահոգությունը իրենց սեփական հարցերը լուծելն է:

Հենց այս սկզբունքով են լուծվում երկրի կադրային հարցերը, որոնք էլ հանգեցնում են նման արդյունքի:

Երբ Փաշինյանը Երևանի քաղաքապետ է այսպես ասած նշանակել Տիգրան Ավինյանին, մի թե նրան հետաքրքրել է Ավինյանի մասնագիտական հմտությունները, կառավարչական փորձը` միանշանակ ոչ: Փաշինյանը առաջնորդվել է անձնական հավատարությամբ և թիմային ընդհանրությամբ: Երբ Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներ կամ քաղաքային ծառայությունների տնօրեններ է նշանակում, միթե նա նույն սկզբունքով չի առաջնորդվում: Արդյունքը լինում է այն, ինչին մենք ականատեսն ենք. Նույնիսկ մեքենաներն են հրաժարվում ծառայել սրանց, նույնիսկ մեքենաներն են բոյկոտում սրանց իշխանությունը:

Ավինյանը և Արեյանը խոստումներ են տալիս, թե՝ դիմացեք ապագայում լավ կլինի:

Ընդհանրապես պոպուլիստ իշխանությունը փորձում է այդ լավ և գեղեցիկ տեսարանը բեմադրել մինչև ընտրությունները`նախընտրական շրջանում ցույց տալու համար թե տեսեք մենք ինչքան լավն ենք, որքան լավ ենք աշխատում, ընտրեք մեզ, որ միշտ այդպես լինի: Իսկ ընտրություններից հետո արդեն տեսարանը միանգամից փոխվում է, վերադառոնում սովորական վիճակին:

Սրանք այնքան անկարող են, որ նույնիսկ նախընտրական տեսարան չեն կարողանում ապահովել, նույնիսկ մեկուկես- երկու ամիս չեն կարողանում քաղաքը քիչ թե շատ մաքրել, տեսքի բերել, որ ընտրողներին կարողանան խաբել:

Պատկերացնում եք՝ ինչ վիճակ է լինելու ընտրություններից հետո`Երևանը ուղղակի հեղեղվելու է աղբի մեջ, յուաքանչյուր շենք ու թաղամաս ինքն է սկսելու ուտիլիզացնել իր տարածքում հավաքված աղբը՝ այն վառելու միջոցով, և Երևանը ծածկվելու է աղբի շերտով, ու մրի ամպով: Սա ապոկալիպտիկ ֆանտաստիկա չէ,այլ կանխատեսելի իրականություն:

Ապոկալիպտիկը արդեն տեղի ունեցածն է, երբ Փաշինյանը երկրի վարչապետ է, իսկ Ավինյանը՝ Երևանի, այսպես ասած, քաղաքապետ:

Մեր միակ հույսն էլ մնացել են ոչ թե մարդիկ այլ մեքենաները. գուցե ընդդիմության փոխարեն նրանք երկրում իշխանափոխություն անեն: Կարծես թե հույսի այլ աղբյուր չկա:

Armlife.am