Search
Close this search box.

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում քաղաքացին ցանկացել է ինքն իրեն վնասել. նա տեղափոխվել է ոստիկանություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 12-ին, ժամը 17:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, առկա է ինքնավնասման միտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը,հայտնում է ԱԻՆ կայքը։

Դեպքի վայր է մեկնել հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ քաղաքացին ունեցել է ինքնավնասման միտում. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: