Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երևանում. նկուղում հայտնաբերվել է 48-ամյա ուսուցչուհու կախված դին

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ փետրվարի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի թիվ 62 բժիշկների խումբը ահազանգել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ կանչով եկնել է Օդեսայի փողոցի թիվ 2/ա շենք, որտեղ նկուղում հայտնաբերել են կնոջ կախված դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի նկուղում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի՝ 48-ամյա Գոհար Ս.-ի դին, ով խողովակից մալուխով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Կայքի տեղեկություններով՝ Գոհար Ս.-ն աշխատում էր Երևանի դպրոցներից մեկում՝ որպես ուսուցչուհի։