Search
Close this search box.

«Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում». Մարուքյան

Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել 19 հայտարարությամբ՝ իբրև թե Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների վերաբերյալ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ տեղեկատվական բազա պատրաստել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարություններն ավելի են սաստկացել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի նման պահվածքը չի նպաստում շարունակվող խաղաղ բանակցություններին և պետք է ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»,- գրել է Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում: