Search
Close this search box.

Լևոն Արոնյանը չի ցանկանում մեկնել Բաքու

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter–ի իր էջում նշել է, որ երկընտրանքի առաջ է։

«Որպես մարդ, ով շատ է սիրում աշխարհի գավաթը, ես կցանկանայի մասնակցել Աշխարհի գավաթ 2023-ին, բայց որպես հայ` ես ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնելիս» ,-նշել է Արոնյանը։

Նրա խոսքով՝ քանի որ Շախմատի միջազգային ֆեդերացիան խթանում է հիբրիդային ձևաչափը, կցանկանար խաղալ ցանկացած հնարավոր վայրից։