Search
Close this search box.

Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանական կազմակերպված հանցախմբի առաջնորդը

Մոսկվայում ոստիկաններն արագ արձագանքման հատուկ ջոկատի մարտիկների աջակցությամբ ձերբակալել են ադրբեջանական կազմակերպված հանցախմբի առաջնորդին, որը 20 տարի այլ անվան տակ թաքնվել է Ռուսաստանում, տեղեկացնում էՌԴ ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Նրա խոսքով՝ 49-ամյա անդրկովկասցին միջազգային հետախուզման մեջ է եղել Ադրբեջանի տարածքում կողոպուտների, մարդկանց առևանգելու և ավազակության համար: Նա ձերբակալվել է Մոսկվայի Միչուրինի պողոտայում. «1997 թվականից նա թաքնվել է քրեական պատասխանատվությունից: Օգտագործելով ԽՍՀՄ այլ քաղաքացու անձնագիր՝ նա ՌԴ քաղաքացիություն ու անձնագրեր է ստացել: Ինչպես պարզել են իրավապահ մարմինների աշխատակիցները, այս տվյալներով Ադրբեջանի Հանրապետությունում բնակվում է մեկ այլ մարդ», – պատմել է Վոլկը:

Նա նաև նշել է, որ խախտումներով ստացած ռուսական քաղաքացիությունն արդեն չեղարկվել է, իսկ անձնագրերն անվավեր են ճանաչվել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդու վարձակալած բնակարանում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել: