Search
Close this search box.

«Հնարավորություն կա տարվա ընթացքում կամ տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր». ԱԽ քարտուղար

Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այդ հարցը, սակայն առաջընթաց ունենք: Այս մասին «Լուրեր»-ի կիրակնօրյա հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բոլոր հարցերը կարեւոր են եւ բոլոր հարցերը փոխկապակցված են միմյանց հետ: Ես համոզված եմ, որ եթե մենք հումանիտար հարցերում առաջընթաց ունենանք, այսինքն եթե բոլոր գերիները ազատվեն, անհայտ կորած անձանցղ մասին մենք կարողանանք ինֆորմացիա հայթայթել եւ հասկանալ նրանց ճակատագիրը, ինչպես նաեւ ապաշրջափակման հարցում, ԼՂ հիմնախնդիրը, այսինքն՝ Ստեփանակերտ – Բաքու երկխոսության եւ քննարկումների վերաբերյալ, այսինքն անվտանգությունն ու իրավունքները քննարկվի այս ֆորմատով, կարծում եմ, որոշակի քայլերով առաջ ենք գնում»,- ասել է նա:

Հարցին, թե մոտենում ենք արդյոք խաղաղության պայմանգրի ստորագրմանը, ԱԽ քարտուղարն ասել է, որ բանակցությունները շատ ինտենսիվ են գնում եւ եթե կարողանան պահպանել այս ընթացքը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր:

«Մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ եւ այդ լուծումների շրջանակում առաջ տանենք խաղաղության օրակարգը եւ խաղաղության համաձայագիր ունենանք»,-ասաց նա: