Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հայտնել է դիվերսանտների գրոհը հետ մղելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Նոր Տավոլժանկայում դիվերսանտների գրոհները հետ մղելու մասին։

«Ս․թ․ հունիսի 4-ին Արևմտյան ռազմական օկրուգի պետական սահմանի պահպանման ստորաբաժանումների և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության կողմից բացահայտվել է ուկրաինական ահաբեկիչների դիվերսիոն հետախուզական խմբի՝ Բելգորոդի մարզի Նոր Տավոլժանկա բնակավայրի շրջանում գետանցման փորձը։ Հակառակորդին հրետանային հարված է հասցվել։ Հակառակորդը ցրվել է և հեռացել»,- նշվում է ռուսաստանյան պաշտպանական գերատեսչության հաղորդման մեջ։