Search
Close this search box.

Էրդողանի երդմնակալության օրը Անկարան հեղեղվել է

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղատարափ անձրեւներ են տեղացել Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողության օրը։ Հորդառատ անձրեւներից եւ ամպրոպից հետո, ինչպես գրում է Milliyet թերթը, հեղեղվել են որոշ տներ եւ ձեռնարկություններ, փողոցներ եւ հրապարակներ, խափանումներ են տեղի ունեցել տրանսպորտի աշխատանքում:

Ինչպես նշում է РБК-ն, հեղեղումների հետեւանքով տուժածների եւ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտնել է, որ բարձր պատրաստվածության վիճակի են բերել օպերատիվ ծառայությունների 4140 աշխատակից եւ 1401 տրանսպորտային միջոց: Սպասվում է, որ հորդառատ անձրեւը կշարունակվի մինչեւ երեկո:

Նշենք, որ Էրդողանը նախագահի պաշտոնը ստանձնում է երրորդ անգամ։