Search
Close this search box.

Դատախազը որոշում է կայացրել. նոր տեղեկություններ՝ Դիլիջանի քրեականի պետի կողմից անչափահասին ծեծելու դեպքից

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատախազի կողմից հանձնարարություն է տրվել վերացնել Դիլիջանի քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի ձեռքում էր հայտնվել տեսանյութ, որտեղ Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային:

Մեզ հասած տեղեկություների համաձայն, Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը մտնում է Հաղարծին հյուրանոցային համալիր եւ համար պատվիրում, մատուցողն ասում է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարել, որից հետո սկսվում է քրեականի պետի ու աշխատակցի հետ գումարի շուրջ խոսակցություն, ինչից հետո էլ քրեականի պետը սկսում է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:

Այս դեպի առթիվ հարուցվել է քրեական վարույթ:

Նշենք, որ ավելի ուշ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ քրեականի պետը զղջացել է իր կատարած արարքի համար և որոշում էր կայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել: Արդյունքում ArmLur.am-ի տեսանյութի հրապարակումից հետո Դատախազը որիշում է կայացրել Դիլիջանի քրեականի պետի կողմից անչափահասին ծեծելու դեպքով.Ժողովուրդ օրաթերթի հրապարակման հետեւանքը: