Search
Close this search box.

Երևանում ամբողջովին մերկ վիճակում հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը պարզվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պարզել են փետրվարի 4-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ամբողջովին մերկ, մահացած վիճակումմ հայտնաբերված տղամարդու ինքնությունը:

Պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 64-ամյա Նորայր Մելքոնյանն էր:

Կայքի տեղեկություններով՝ նա նախկինում դատապարտված է եղել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում և 2017 թ.-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում կողոպուտ կատարելու համար գտնվել է հետախուզամն մեջ, իսկ այս օրերին էլ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում տեղի էր ունենում նրա նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դատարանը նրա նկատմամբ բնակության վայրը չհեռանալու որոշում էր կայացրել: Քանի որ նրան հայտնաբերել են մահացած, իսկ մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, դատարանը գործը կկարճի:

Մնում է նաև առեղծված, թե նրա դին ինչ պայմաններում է մերկ վիճակում հայտնվել ամայի այդ տարածքում:

Ի դեպ՝ մարմնի վրա կային բազմաթիվ դաջվածքներ, այդ թվում՝ հանցագործ աշխարհում հայտնի՝ ութանկյուն աստղ: