Search
Close this search box.

Արցախում ապրում են մեր հայրենակիցները՝ հայերը, Ջավախքում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ են ապրում հայեր. Արսենյան

Տվյալ հարցում ես՝ որպես ՀՀ պատգամավոր, առաջնորդվում եմ ՀՀ պետական շահերով, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու է անտեսվում արցախցու կարծիքը, չէ՞ որ նրանք իրենց չեն տեսնում Ադրբեջանի կազմում՝ ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Մի քանի անգամ ասել և հայտարարել եմ, որ ՀՀ պետական շահերի պաշտպանությունը մեր առաջնային խնդիրն է, որի համար մենք գործում ենք: Բոլոր մնացած հարցերը ՀՀ ինքնիշխանության և կենսագործունեության օրակարգի բաղադրիչներ են: ՀՀ քաղաքական գործիչները ՀՀ ժողովրդից ստացել են մանդատ՝ սպասարկելու ՀՀ պետական շահերը: Ցանկացած քաղաքական գործիչ, ով կպնդի, որ ՀՀ շահերը պետք է ստորադասվեն օրակարգի այլ հարցի լուծմանը, իմ կարծիքով, իրականացնում է հակապետական գործունեություն:

Արցախում ապրում են մեր հայրենակիցները՝ հայերը, Ջավախքում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ են ապրում հայեր…, մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ-ի շահերի սպասարկումն է: Մենք կանգնած ենք երկընտրանքի առջև, երբ միտքն ու սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն ՀՀ ազգային շահերի պաշտպանությունը չի համընկնում ՀՀ ազգային շահերի ալգորիթմին», – ասել է Արսենյանը: