Search
Close this search box.

Սոցիալապես անապահով ընտանիքից զոհված զինվորը հետմահու պարգևատրվեց

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:

Հայկը ծնվել է Տավուշի մարզի Նավուր գյուղում, ծառայում էր ավելի քան մեկ տարի, ապրում էր ծնողների, քրոջ և եղբոր հետ: Ընտանիքի ավագ որդին էր:

Իսկ ընտանիքն էլ, ինչպես ArmLife.am-ի թղթակցին փոխանցեցին համագյուղացիները՝ գտնվում էր սոցիալական շատ ծանր պայմաններում :