Search
Close this search box.

ՖԻՖԱ-ի ոսկյա գավաթը վերջապես հյուրընկալվեց Երևանում

Հայ ֆուտբոլասերներն այսօր հնարավորություն ստացան մոտիկից  տեսնել  ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը։

Աշխարհի ամենապատվավոր սպորտային մրցանակը, որը պատրաստված է ավելի քան  6 կգ ոսկուց, այսօր հանրությանը ներկայացվեց Ազատության հրապարակում։

2006 թվականից սկսած ՖԻՖԱ-ն «Կոկա-Կոլա» ընկերության հետ համատեղ յուրաքանչյուր աշխարհի առաջնությունից առաջ կազմակերպում է գավաթի միջազգային շրջագայություն։ Այս տարի ֆուտբոլի աշխարհի գավաթը կհյուրընկալեն  50 երկրներ։ Վերջիններից թվում առաջին անգամ ընդգրկվել է նաեւ Հայաստանը։

Երեւանում ՖԻՖԱ-ի գավաթը ներկայացրեց 1998թ աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն։ Դա ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պահանջն է, քանի որ գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն աշխարհի չեմպիոններն ու երկրների ղեկավարները։