Search
Close this search box.

«Ախթալայի պոչամբարի արտահոսքի հետևանքով Դեբեդ գետում եղել է մետաղների պարունակության գերազանցում». Լ. Նազարյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ հանդիպեցինք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանի հետ՝ Ախթալայում Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Ջրի փորձաքննությունը ցույց է տվել, որ Ախթալայի պոչամբարի արտահոսքի հետևանքով Դեբեդ գետում եղել է մետաղների պարունակության գերազանցում: Կազմել են վարչական ակտ, ընկերությունն ինչ-որ գումարի տուգանք կվճարի: Հիմա Ախթալայի հանքը շահագործող ընկերությունն առաջիկա կես տարում կառուցելու է չորանոց, որտեղ չորացվելու է պոչանքը և լցվելու է այն խոռոչները, որոնք առաջացել են հանքաքարի արդյունահանման ժամանակ: Ասում են, որ այս լուծումը կկանխի նման դեպքերի առաջացումը: Դեռ կտեսնենք:

Ընկերներ ջան, եթե ձեր համայնքում տեսնում եք որևէ բնապահպանական խնդիր, շատ եմ խնդրում, տեղեկացրեք մեզ: Մենք կգանք տեղում խնդիրը տեսնելու, որովհետև խնդիրների հանրայանացումը լավագույն վերահսկողությունն է հա՛մ մասնավոր ընկերությունների, հա՛մ պետական վերահսկող մարմինների հանդեպ: