Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 5 կմ հատվածի վրա ռուս խաղաղապահները դուրս են եկել, ադրբեջանցիները եկել մխրճվել են. Մելիքսեթ Պողոսյան

Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, իմ առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է. Ես էն մարդն եմ, որ իմ երեխան պատերազմի դաշտում զոհվել է, ես չեմ եկել թաղմանը: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

«Վազգեն Սարգսյանը կոլեգիայի նիստում ասում էր՝ Մելոն կա՝ հաղթում ենք, Մելոն չկա՝ պարտվում ենք: Ես էդ հրամանատարն եմ»,-ասաց նա:

Հարցին, բա էդ դեպքում գործող իշխանության կողքին ի՞նչ գործ ունեք, նա պատասխանեց. «Ես իմ պետության, իմ ժողովրդի, իմ սահմանի կողքին են: Խի՞ եք պառակտում ժողովրդին: Ես ոչ մեկի կողմից չեմ: Ես գնացել եմ մարզպետի պաշտոնի, հրամանատարները հավաքվել ասել են՝ եթե դու ես գնում, ամեն մեկս 200 հոգի վերցնում ենք գանք Սյունիքը փրկենք: Նռնաձորից մինչեւ Խոզնավար 300 կմ նոր սահման, նոր ինժեներական աշխատանք ես եմ կատարել: Սեւ լիճը բանակի խնդիրն է, ես հարավային մասի հարցն էի լուծում»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում առաջ են եկել, քանի մետր են հետ գնացել այդ հատվածում, Մելիքսեթ Պողոսյանն ասաց. «5 կմ հատվածի վրա եկել են, մխրճվել: Ռուսական խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, իրենք մխրճվել են: Էնտեղ պոստեր կան, որ 5 մետր առաջ կամ հետ են գնացել»:

Նա ընդգծեց, որ այդ հատվածը սահմանապահ զորքերը պետք է պահեին, բայց այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում. «Մեր կողմը եւ իրենց կողմը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»:

Ինչ վերաբերում է աշխարհազորին, նա նշեց. «Աշխարհազորը Տեղից մինչեւ Խոզնավար 26 մարտական դիրք է պահում: Զինված ուժերի պաշտպանությունը խտացրել ենք, որպեսզի այսօրվա դրությամբ ԶՈՒ-ն իր խնդիրը կարողանանք կատարել: Ազգը պետք է բանակ դառնա: Մեր քանակը քիչ է, իրենցը շատ: 1990-ականներին էլ է այդպես եղել, բայց կարողացել ենք միասնական մեր հարցերը լուծել:

Բարձը մենակ քնելու մասին չէ, մտածելու համար է: Ես էլ կարող եմ հանգիստ գալ Երեւանում ապրել, ոչ մի բանի չխառնվեմ, բայց իմ տեսակը չի կարող հանգիստ մնալ»: