Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր հրդեհ Երևանում. կրակը մոխրակույտի է վերածել բնակարանի մի մասը

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան 50/3 շենքի 5-րդ հարկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին բնակիչերը, ու արդեն օպերատիվորեն ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է հոսանքալարերի կարճ միացումը։ Մասնագետները, տեղում զննելով բնակարանը, հայտնեցին, որ գազի ոչ մի արտահոսք չկա։