Search
Close this search box.

Հայտնի է դարձել, թե որքան է Պուտինն աշխատել 6 տարում

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի հայտարարագիրը, որտեղ առկա է տեղեկություն վերջին 6 տարում նրա եկամուտների մասին։

Հաղորդվում է, որ 6 տարում Պուտինի եկամուտների ընդհանուր չափը կազմել է մոտ 38.5 մլն ռուբլի։ Եկամտի աղբյուրներ են դարձել նախագահի վարչակազմում աշխատավարձը, շահույթը բանկերում ունեցած ներդումներից և զինվորական թոշակը։

Նրա բանկային 13 հաշիվներում պահվում է ընդհանուր մոտ 13.8 մլն ռուբլի։ Պուտինը նաև 230 բաժնետոմս ունի «Սանկտ-Պետերբուրգ» բանկում։

Ըստ հայտարարագրի՝ Պուտինին է պատկանում 77 քառակուսի մետր մակերեսով բնակարան և 13 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակ Սանկտ-Պետերբուրգում։

Գործող նախագահն ունի 3 մարդատար մեքենա՝ 2 ԳԱԶ 21Մ՝ թողարկված 1960 և 1965 թթ, 2009 թվականի արտադրության ՎԱԶ-2121 «Նիվա», ինչպես նաև «Սկիֆ» ավտոկցորդ։

Հայտարարագրում նշվում է նաև, որ Պուտինին անժամկետ օգտագործման է տրվել Մոսկվայում 153 քառակուսի մետր մակերեսով բնակարան։