Search
Close this search box.

Հայաստանի միջամտությունն այդ հարցում «անընդունելի է»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքների սահմանին հսկիչ-անցագրային կետի ստեղծումը օրինական քայլ էր, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և սկզբունքներին»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ պնդելով, որ Հայաստանի միջամտությունն այդ հարցում «անընդունելի է»։

«Մեկնաբանելով Լաչինի ճանապարհին իրականացվող բողոքի գործողությունները՝ հայկական կողմը թերևս մոռացել է, որ այդ ակցիաները ուղղված էին ճանապարհի անօրինական օգտագործման և ռազմական սադրանքների դեմ։ Հայկական կողմը նաև չի դադարում խեղաթյուրել Միջազգային դատարանի ժամանակավոր որոշումը», – նշել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

Հիշեցնեք՝ ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։ Անցած տարվա դեկտեմբերից էլ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակեցին Շուշի-Քարինտակ հատվածը, այժմ նրանց փոխարինել են ուժայինները։