Search
Close this search box.

Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մասուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Վաշինգտոն են մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Վաշինգտոն է մեկնել արտգործնախարար Ջեհյուն Բայրյամովը։