Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լենցովն ասել է՝ մեկնում է Բաքու՝ բանակցությունների». Տիգրան Պետրոսյան

«Արցախի իշխանությունները զրույց են ունեցել նորանշանակ Լենցովի հետ, նա ասել է՝ մեկնում է Բաքու՝ բանակցությունների»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը: «Ռուսներն ասում են՝ մինչև չորեքշաբթի սպասեք, մենք բանակցություններ ենք վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ինչ-որ բանի հասնենք: Կարծում եմ՝ պետք չի ուշացնել, պետք է քայլեր ձեռնարկել՝ ռուսին ցույց տալու, որ մենք նախիր չենք, ժողովուրդ ենք. տնտեսապես, բարոյապես սպառվում ենք»,- հավելել է նա՝ կոչ անելով արցախցիներին դուրս գալ հրապարակ: