Search
Close this search box.

Շուշիի մոտակայքում հակառակորդի ԶՈՒ բեռնատար է պայթել ականի վրա

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ, իբրև թե հայկական կողմի սադրանքի արդյունքում այսօր ժամը 17:00-ի մոտակայքում Շուշիի շրջանի տարածքում Ադրբեջանի ԶՈՒ բեռնատարը պայթել է ականի վրա, որի հետևանքով վիրավորվել է երեք զինծառայող։ Ըստ հակառակորդի, գրունտային ճանապարհում ականը տեղադրել են հայերը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս «սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։