Search
Close this search box.

Իսրայելական ընկերությունը 102 մլն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի անանուն գնորդին

Իսրայելական Elbit Systems ընկերությունը հայտարարել է մոտ 102 մլն դոլարի գործարքի մասին, որով հրետանային հրթիռային համակարգեր են մատակարարվելու անանուն միջազգային գնորդին։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ընկերության կայքին։

Համաձայն կայքում տեղադրված տեքստի՝ ընկերությունը ATMOS շարժական հաուբիցային համակարգերի գումարտակ կմատակարարի ութ տարվա ընթացքում։

Մամուլի հաղորդագրությունում նաեւ նշվել է, որ ATMOS անվավոր հաուբիցը կարող է կրակել ՆԱՏՕ-ի հավաստագրած բոլոր 155 միլիմետրանոց արկերով, ավելի քան 40 կիլոմետր արդյունավետ եւ կրակի ռեակտիվ արկերի ավելացված հեռահարությամբ։