Search
Close this search box.

Պետական համակարգերում ունեցածս փորձն ու քաղաքագետի մասնագիտությունը ինձ թույլ են տվել կայացնել որոշում՝ միանալ «Ապրելու երկիր» կուսակցությանը

Անդրանիկ Ամիրջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարգելի՛ ընկերներ, տարբեր պետական համակարգերում ունեցածս փորձն ու քաղաքագետի մասնագիտությունը ինձ թույլ են տվել կայացնել որոշում՝ միանալ «Ապրելու երկիր» կուսակցությանը:
Ինձ համար մեծ պատասխանատվություն է քաղաքական քայլ կատարելը, առավել ևս որևէ կուսակցության միանալը։ Այս որոշմանը հանգել եմ առավելապես հաշվի առնելով «Ապրելու երկիր» կուսակցության գործունեությունն անվտանգության և Արցախի հարցերում։

Ես նույնպես հավատում եմ, որ իրական խաղաղության հնարավոր է հասնել միայն ուժեղ լինելու պարագայում։ Կարծում եմ, որ ճիշտ քաղաքականության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք ունենալ ուժեղ պետություն և բոլոր դժվարություններով հանդերձ, պաշտպանել նաև Արցախը։

«Ապրելու երկիր» կուսակցության գործունեությունը հիմնվում է հասարակության համախմբման և ոչ թե մասերի բաժանման վրա։ Մենք կարծում ենք, որ բազմակարծությունը պետք է ծառայի հասարակական և քաղաքական տարբեր խնդիրների լուծմանը և ոչ մի պարագայում այն չպետք է օգտագործվի երկրում թշնամք և ատելություն սերմանելու համար։

«Ապրելու երկիր» կուսակցությունը բաց է բոլոր խելամիտ առաջարկների և քննարկումների համար, որոնք միտված կլինեն, որպեսզի մենք իսկապես ունենանք ապրելու երկիր: